«Դուք աներկբայորեն կարող եք հպարտանալ Ձեր ուսանողով». շնորհակալագիր ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին

Դիտումների քանակ՝ 1583

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հերթական շնորհակալական նամակն է ստացել N զորամասի հրամանատարությունից, որում երախտագիտությունն է հայտնվում՝ ՀՊՏՀ ուսանող  Վարդան Մամիկոնյանին հայ ժողովրդի և նրա հաղթանակների ու ավանդույթների բարոյամարտական ոգով դաստիարակելու, հայոց բանակի շարքերը հայրենասեր, անմնացորդ ծառայելու պատրաստակամ հայրենյաց պաշտպանով համալրելու համար: «Դուք աներկբայորեն կարող եք հպարտանալ, որ նա պատվով է կրել հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը և բարեխղճորեն կատարել հայրենիքի հանդեպ իր սահմանադրական պարտքը»,-հաղորդում  է հրամանատարությունը, ապա հավելում, որ շատ է  կարևորում բանակի հանդեպ ռեկտոր Կորյուն Աթոյանի վերաբերմունքը, հավատն ու սերը:

«Արժանավորին արժանին մատուցելը մեզ համար եղել և մնում է ամենահաճելի ու թանկ պարտավորությունը կյանքում: Թող այս շնորհակալագիրը դառնա Ձեր տված հայրենասիրական դաստիարակության առհավատչյան»,- նշված է շնորհակալագրում:

Ուրախությամբ տեղեկացանք, որ Վարդան Մամիկոնյանն արդեն զորացրվել է բանակից և ՀՊՏՀ-ում շարունակում է ուսումը: Նա  2-րդ կուրսի ուսանող է, սովորում է կառավարում մասնագիտությամբ, հեռակա ուսուցմամբ:

Մեր ուսանողին հաջողություն ենք մաղթում, իսկ հայոց բանակի զինվորներին՝ խաղաղ ծառայություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին