Ֆուտզալի առաջնությամբ եզրափակվեցին «Ուսանողական աշուն» փառատոնի մարզական առաջնությունները

Դիտումների քանակ՝ 1649

Նոյեմբերի 14-23-ը մեր համալսարանում մարզական էր.  «Ուսանողական աշուն-2016» մարզամշակութային փառատոնի շրջանակում շախմատ, վոլեյբոլ, սեղանի թենիս, բազկամարտ, հրաձգություն, ֆուտզալ մարզաձևերից անցկացվեցին միջֆակուլտետային առաջնություններ: Մրցակցում էին ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետները՝ միավորելով մարզասերներին, պրոպագանդելով սպորտն ու առողջ ապրելակերպը:

Այսօր ֆուտզալում հաղթանակ տարավ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը:

Ստորև ներկայացնում ենք  փառատոնի մարզական առաջնությունների 1-3 տեղերը զբաղեցրած ֆակուլտետները .

Շախմատ՝ կառավարման, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, հաշվապահական հաշվառման և աուդիտի:

Վոլեյբոլի աղջիկների առաջնություն՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի, ինֆորմատիկայի և վիճակագրության, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման,

Վոլեյբոլի տղաների առաջնություն՝ ֆինանսական, հաշվապահական հաշվառման և աուդիտի, կառավարման:

Սեղանի թենիս՝ ֆինանսական, հաշվաապահական հաշվառման և աուդիտի, կառավարման:

Բազկամարտ՝ ֆինանսական, կառավարում, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման:

Հրաձգություն՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի, ֆինանսական, ինֆորմատիկայի և վիճակագրության:

Ֆուտզալ՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների:

Մարզական առաջնությունների արդյունքների հանրագումարով առաջատարը հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետն է:

Առջևում մշակութային մրցույթներն են, փառատոնը կամփոփվի դեկտեմբերի 12-ին՝  գալահամերգով:

Հիշեցնենք, որ հաղթող ֆակուլտետը որոշվում է մարզական և մշակութային բոլոր մրցույթների հանրագումարով. առավելագույն միավորներ վաստակածը կճանաչվի «Լավագույն ֆակուլտետ»:

ՀՊՏՀ Լրատվության ևհասարակայնության հետ կապերի բաժին