Եղեգնաձորի մասնաճյուղում անցկացվել է մարզամշակութային փառատոն

Դիտումների քանակ՝ 1655

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում նոյեմբերի 12-19-ն անցկացվել է «Ուսանողական աշուն-2016» մարզամշակութային փառատոնը, որի շրջանակում անցկացվել են մարզական առաջնություններ՝ շախմատի և սեղանի թենիսի, ինտելեկտուալ խաղ-մրցույթ, ՈւՀԱ, լուսանկարչական, ասմունքի, երգի, պարի մրցույթներ: Փառատոնը կազմակերպվել էր մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և տնօրինության աջակցությամբ:

Մրցույթներին ներկա է գտնվել և ուսանողներին խրախուսել մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, ով կարևորել է ուսանողական կյանքը բազմաբովանդակ դարձնող միջոցառումների անցկացումը: ՈւԽ նախագահ Հարութ Պապոյանը ողջույնի խոսքում հավաստիացրել է, որ  ուսանողական կյանքն աշխուժացնող նախաձեռնություններով հաճախ են հանդես գալու:

Ինտելեկտուալ խաղ-մրցույթի մրցատյանում են եղել տնօրեն Սոս Խաչիկյանը, փոխտնօրեն Արփինե Հովակիմյանը և դասախոս Հայկուհի Ավագյանը:

Փառատոնը հանդիսավորությամբ ամփոփվել է նոյեմբերի 19-ին, և «Ուսանողական աշուն- 2016»-ի  հաղթող է ճանաչվել առավելագույն միավորներ հավաքած  ֆինանսներ մասնագիտության 2-րդ կուրսը: Մրցանակներ են ստացել բոլոր մրցույթներում 1-3 տեղեր զբաղեցրած ուսանողները:

Նոյեմբերի 19-ին հանձնվել են նաև այն մրցանակները, որոնք ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները ստացել էին ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ իրականացված «Ուսանողական փառատոն-2016» ծրագրի շրջանակներում:

Լուսանկարները՝ Եղեգնաձորի մասնաճյուղից

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին