ԿԳ նախարարը պարգևատրել է ՀՊՏՀ ՈՒԽ նախագահին

Դիտումների քանակ՝ 1567

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ուսանողության և երիտասարդության միջազգային տոների շրջանակներում այսօր ուսանողական կառույցների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և Լևոն Մկրտչյանն ուսանողների հետ քննարկել են կրթությանը, գիտությանը, երիտասարդությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին մի շարք երիտասարդներ ՀՀ ԿԳՆ կողմից արժանացել են պարգևների։ Մեր համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը ևս արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալի: 
Շնորհավորում ենք Սերգեյ Խառատյանին, ցանկանում նրան եռանդ և նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին