ՀՊՏՀ թիմը 1-ին անգամ իրավունք ստացավ մասնակցելու տղամարդկանց վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնությանը
ՀՊՏՀ մարզադահլիճում մարտի 10-ին տեղի է ունեցել 2018թ. տղամարդկանց վոլեյբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության ընտրական խաղ՝ ՀՊՏՀ և Գյումրու թիմերի միջև:
Մրցավեճն ավարտվել է մեր համալսարանի թիմի հաղթանակով` 3:0 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը:
«Սա կարևոր ձեռքբերում է և խոստումնալից սկիզբ: Այսուհետ մեծ առաջնություններում մեր ուժերը կփորձենք ոչ միայն ֆուտզալում, այլև վոլեյբոլում»,-ընդգծեց ամբիոնի ղեկավարը:
Այսպիսով, ՀՊՏՀ թիմը 1-ին անգամ նվաճեց ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու ուղեգիր: Այս ստուգատեսի 1-ին փուլի հանդիպումները կայանալու են ապրիլի 11-15-ը:
ՀՊՏՀ թիմի մարզիչը վոլեյբոլի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն է:
Հաջող մեկնարկի առիթով շնորհավորում ենք մեր վոլեյբոլիստներին և առաջիկա խաղերում մաղթում հաղթանակներ:
Լուսանկարը՝ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին