ՀՊՏՀ բասկետբոլի աղջիկների հավաքականը՝ «Ուսանողական գավաթ»-ի մրցանակակիր

Դիտումների քանակ՝ 1631

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» միջբուհական մարզական խաղերի  շրջանակում կայացած  աղջիկների բասկետբոլի  առաջնությունում  6 թիմերի շարքում ՀՊՏՀ աղջիկների հավաքականը նվաճել է 2-րդ մրցանակային տեղը:

Մեզ հետ զրույցում ՀՊՏՀ բասկետբոլի աղջիկների հավաքականի մարզիչ, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ Էլիանորա Գրիգորյանն ասաց, որ թիմը լավ մարզավիճակում է և  առաջնությունում ցույց է տվել գեղեցիկ խաղեր՝ արձանագրելով խոշոր հաշվով հաղթանակներ: Մարզիչը նշեց նաև, որ մեր համալսարանում շարունակում է գործել բասկետբոլի բաժանմունքը, որտեղ մեր ուսանողուհիները բարելավում են իրենց մարզավիճակը:

Նշենք, որ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը կազմակերպել են  ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան: Կազմակերպիչների փոխանցմամբ՝ մարզական խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը և ուսանողների շրջանում խաղային սպորտաձևերի մասսայականացմանը:

Շնորհավորում ենք մեր հավաքականին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին