ՀՊՏՀ ուսանողները ESPAQ ծրագրի շրջանակներում մասնակցել են վերապատրաստման
ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից հայտնում են, որ 2016 թվականի հոկտեմբերի 16-ից հոկտեմբերի 21-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներ Մերի Հայրապետյանը և Հայկ Գրիգորյանը Եվրոպական Միության Տեմպուսի «Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» (ESPAQ) ծրագրի շրջանակներում ծրագրի կոորդինատոր Մաչերատայի համալսարանում (Իտալիա) մասնակցել են որակի ապահովման ուսանող-փորձագետների վերապատրաստմանը: Վերապատրաստմանը մասնակցել են նաև Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ։
Այցի ընթացքում ուսանողներին ներկայացվել է Իտալիայում որակի ապահովման փորձը և առանձնահատկությունները, ինչպես նաև Մաչերատայի համալսարանի տարբեր ստորաբաժանումների գործունեությունը, համալսարանի ինովացիոն ծառայությունը, որակի ապահովման համակարգը, ուսանողների մասնակցությունը որակի ապահովման գործընթացներում, ուսանող-փորձագետի մասնակցության առանձնահատկությունները մոնիթորինգի և գնահատման գործընթացում։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին