ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն ավարտեց աշխատանքը. ընդունելության ամփոփ պատկերը

Դիտումների քանակ՝ 1665

Մեր համալսարանի ընդունող հանձնաժողովն այսօր ավարտում  է  2016 թվականի աշխատանքը: Հանձնաժողովն աշխատեց մայիսի 5-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում և գործունեության ավարտին բարձր է գնահատում 2016-2017 ուստարվա ընդունելության պատկերը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանի հետ, ով շեշտեց, որ մեր երկրի ժողովրդագրական պատկերի և բուհերի միջև բարձր մրցակցության պայմաններում ՀՊՏՀ-ն, որպես տնտեսագիտական մայր բուհ, շարունակում է մնալ մրցակցային:

Այսպիսով, 2016թ. ՀՊՏՀ-ն համալրվել է 2273 ուսանողով, ընդունելության ընդհանուր պատկերը հետևյալն է՝

Առկա բակալավրիատ՝ 919

Առկա մագիստրատուրա՝ 531

Հեռակա բակալավրիատ՝ 235

Հեռակա մագիստրատուրա՝ 288

Ընդ որում, քոլեջներից ՀՊՏՀ են  ընդուվել 180 դիմորդներ, որոնք այժմ սովորում են առկա և հեռակա բակալավրիատի 2-րդ կուրսերում, իսկ սփյուռքահայ և օտարերկրացի դիմորդներից ընդունվել են 11-ը՝ 8-ը՝ առկա, 3-ը՝ հեռակա բակալավրիատ:

«Շնորհակալություն ենք հայտնում ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի նախագահ, ռեկտոր Կորյուն Աթոյանին, նախագահի տեղակալ, պրոռեկտոր Պարույր Քալանթարյանին, ամբիոնների վարիչներին (ներգրավված են եղել  մագիստրատուրայի ընդունելության կազմակերպման գործում), ընդունող հանձնաժողովի քարտուղարությանը, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են ընդունելության գործընթացի պատշաճ իրականացմանը»,-ասաց Մերի Բադալյանը՝ կարևորելով այն, որ դիմորդի՝ բուհի մասին ստացած  առաջին տպավորությունը դրական լինի, ինչի համար պատասխանատու են նաև ընդունող հանձնաժողովի աշխատակիցները:

Կրկին շնորհավորում ենք այս տարում ՀՊՏՀ ընդունվածներին, մաղթում հաջող ուսումնառություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին