PEOPLE ծրագրի շրջանակներում կայացել է 3-րդ գիտաժողովը

Դիտումների քանակ՝ 1800

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում Տեմպուսի «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում» (PEOPLE) ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում: Փորձառությունները և միտումները» թեմայով 3-րդ գիտաժողովը, որին  մասնակցել են ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, անձնակազմի կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանը, որակի ապահովման բաժնի առաջատար մասնագետ Անի Բաղդասարյանը և ուսումնական բաժնի ուսումնամեթոդական աշխատանքների գծով ծառայության ղեկավար Գայանե Մերդինյանը: Վերջինս հանդես է եկել  «ՀՊՏՀ ռազմավարական պլան» զեկուցմամբ: Այս մասին տեղեկացնում են մեր համալսարանի անձնակազմի կառավարման բաժնից:

Գիտաժողովին ներկա են եղել  Իսպանիայի Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Ալիսիա Բեռլանգան, Պորտուգալիայի  Բարձրագույն տեխնիկական ինստիտուտի ներկայացուցիչներ Մարտա Պայլը և Ալեքսանդրա Սեվինատե Պոնտեսը, Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական համալսարանից՝ Լոտտա Գուստավսսոնը, Վրաստանի Իլիայի համալսարանի ներկայացուցիչներ Նինո Նիկոլաշվիլին և Տամտա Մուրադաշվիլին, Քութայիսիի համալսարանից՝  Նինո Խազարադզեն  և Էլգուջա Դեյսադզեն:

Գիտաժողովում ելույթով հանդես է  եկել Հայաստանում «Էրասմուս +»  ծրագրի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան:

Հատկանշական է, որ գիտաժողովին ակտիվորեն մասնակցել են  հայաստանյան տարբեր բուհերի մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի ներկայացուցիչներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին