ՀՊՏՀ-ում մեկնարկել են միջանկյալ քննությունները

Դիտումների քանակ՝ 1569

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր առավոտյան մեկնարկեցին 2016-2017 ուստարվա առաջին կիսամյակի առկա բակալավրիատի 2-4-րդ կուրսերի միջանկյալ քննությունները:

Հիշեցնենք, որ առաջին անգամ միջանկյալ քննություններում ներդրվել է նոր մոտեցում և համակարգչային քննություններում ներգրավվել են արտաքին հսկիչներ, որոնք ուսումնական բաժնի աշխատակիցների հետ կվերահսկեն համահամալսարանական համակարգչային քննությունների անցկացման ընթացքը: Գործընթացի տեխնիկական մասն ապահովում են ՀՊՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակիցները:

Այսօր քննասենյակներ այցելեցին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը՝ ներկա գտնվելու գործընթացին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին