Պրոֆեսոր Իշխան Ավետիսյանի նվերը՝ ՀՊՏՀ գրադարանին

Դիտումների քանակ՝ 1381

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Իշխան Ավետիսյանի անունը, գործը երիտասարդ սերնդին այնքան էլ ծանոթ չէ: Սակայն տեղեկացնենք, որ անվանի գիտնականն ու մանկավարժը այն երախտավորներից է, որոնք կանգնած են եղել մեր համալսարանի ստեղծման ու կայացման ակունքներում, իսկ 1979-1991 թթ. զբաղեցնելով ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը՝ անմնացորդ ներդրել իրենց ջանքերը, եռանդը, գիտելիքները:

1995 թ. Իշխան Ավետիսյանը հրավիրվում է Ռուսաստանի Դաշնության Վոլոգդա քաղաքի պոլիտեխնիկական ինստիտուտ (այժմ՝ Վոլոգդայի պետական համալսարան), որտեղ ակտիվ մասնակցություն է ունենում տնտեսագիտական ֆակուլտետ բացելու, ֆինանսներ և վարկ ամբիոն հիմնադրելու գործում, որի պրոֆեսորն է առ այսօր: Ռուսաստանյան գիտակրթական իրականության մեջ էլ հայազգի գիտնականը շարունակում է մեծ ավանդ ներդնել. 200-ից ավելի գիտական և ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է: Երկարամյա անբասիր գործունեության և բարձրագույն կրթությամբ բարձրորակ մասնագետներ պատրաստելու գործում ներդրած ավանդի համար նա արժանացել է մի շարք գերատեսչական ու պետական պարգևների, իսկ 2008 թ.՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2008 թ. ապրիլի 12-ի N489 հրամանագրով  նրան շնորհվել է ՌԴ բարձրագույն դպրոցի վաստակավոր աշխատողի կոչում:

Հարգելի պրոֆեսորը  օրերս մեր բուհի գրադարանին է փոխանցել «Տարածքների զարգացման հիմնախնդիրները» (Проблемы развития територии) գիտական ամսագրի 2011-2016 թվականների հավաքածուն:

Հայտնում ենք մեր հոգաչափ շնորհակալությունը՝ ուշադրության և օգտակար նվերի համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին