ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի շնորհավորական խոսքը՝ ՀՊՏՀ գրադարանավարներին

Դիտումների քանակ՝ 1492

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհավորանք է հղել Գրադարանավարի օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև:

ՀՊՏՀ գրադարանի հարգելի աշխատակիցներ, գրադարանավարներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնը ու ցանկանում եմ հավաստիացնել, որ յուրաքանչյուր մարդու կյանքում դուք կարևոր դերակատարում ունեք, և չկա մեկը, որ գրաճանաչ ու ընթերցող դառնալուց հետո սիրով չհիշի իր առաջին ուսուցչին, առաջին գեղարվեստական գիրքը, առաջին գրադարանավարին:

Դուք ձեր բարձր առաքելությամբ անջնջելի հետք եք թողնում մարդու կյանքում՝ աջակցությամբ, խորհուրդներով կապելով նրան գրքի հոգևոր աշխարհին, որում թագավորում ու հաղթանակում են գիտելիքը, լույսն ու բարին:

Օրեցօր վերակառուցվող ու արդիականացվող մեր համալսարանի գրադարանն իր ուրույն ճանապարհն է անցնում՝ համաքայլ ժամանակի պահանջին, և ձեր կոլեկտիվի անդամները այդ զարգացման ճանապարհին լավագույնս են կատարում իրենց գործը:

Կրկին շնորհավորելով ձեր տոնը, շնորհակալություն եմ հայտնում ձեզ անխոնջ ու նվիրված աշխատանքի համար, յուրաքանչյուրիդ մաղթում եմ անձնական բարօրություն, աշխատանքային հաջողություններ:

Հարգանքով՝

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր

ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ