Ավարտվեցին քաղծառայողների վերապատրաստման 2016թ. դասընթացները
07.10.2016
Դիտումների քանակ՝ 1449
ՀՊՏՀ-ում այսօր եզրափակվեցին ՀՀ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման 2016թ. դասընթացները: Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ը մեր համալսարանում «Շրջակա միջավայրի և բնառեսուրսային պոտենցիալի ռացիոնալ օգտագործում և կառավարում» ծրագրով վերապատրաստվել են գլխավոր և առաջատար պաշտոններ զբաղեցնող 3 տասնյակ քաղծառայողներ, որոնք այսօր ստացան վկայականներ:
Ուսումնական բաժնի առաջատար մասնագետ Սեդա Մանուկյանը, հանձնելով վկայականները, շնորհավորեց ու նորանոր ձեռքբերումներ մաղթեց քաղծառայողներին:
Հիշեցնենք, որ այս տարվա վերապատրաստման դասընթացները մեկնարկել էին գարնանը: Սեդա Մանուկյանի փոխանցմամբ՝ 2016 թվականի ընթացքում մեր բուհում վերապատրաստվել է 120 քաղծառայող:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին