Եղեգնաձորի մասնաճյուղում անցկացվել է «Էրասմուս+»-ի դիմորդների անգլերենի քննությունը

Դիտումների քանակ՝ 1592

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը սեպտեմբերի 30-ին այցելել է մեր համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ՝ ներկայացնելու ԵՄ «Էրասմուս+» ծրագիրը:

Ինչպես մեզ տեղեկացրեց Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը՝ ուսանողները մեծ հետաքրքրություն ունեն «Էրասմուս +» -ի նկատմամբ,  և հանդիպման ընթացքում պարզաբանվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ծրագրի բաղադրիչների, կրեդիտների փոխճանաչման  վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կազմակերպվել է նաև անգլերենի քննություն՝ ծրագրին մասնակցել ցանկացող բակալավրիատի 2-րդ, 3-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսերի  ավելի քան 1 տասնյակ ուսանողների համար: Ինչպես տեղեկացրել է Վարդ Ղուկասյանը, ըստ նախնական պատկերի՝ մասնաճյուղում կան ուսանողներ, որոնց  անգլերենի իմացության մակարդակը համապատասխանում է ծրագրի չափանիշներին:

Քննության արդյունքների ամփոփումից հետո կքննարկվի Եղեգնաձորի մասնաճյուղի մի քանի ուսանողի 1 կիսամյակով ուսանելու նպատակով արտերկիր ուղարկելու հարցը:

Լուսանկարը՝ մասնաճյուղից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին