Նորություններ

Գտնվել է 16 նորություն

Եղեգնաձորի մասնաճյուղում անցկացվել է «Էրասմուս+»-ի դիմորդների անգլերենի քննությունը

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը սեպտեմբերի 30-ին այցելել է մեր համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ՝ ներկայացնելու ԵՄ «Էրասմուս+» ծրագիրը: Ինչպես մեզ տեղեկացրեց Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը՝ ուսանողները մեծ հետաքրքրություն ունեն «Էրասմուս +» -ի նկատմամբ,  և հանդիպման ընթացքում պարզաբանվել...

Անցկացվեց «Էրասմուս+»-ի դիմորդների անգլերենի քննությունը

ՀՊՏՀ բակալավրիատի և մագիստրատուրայի այն ուսանողները, ովքեր «Էրասմուս+» ծրագրի 2016-2017 ուստարվա դիմորդ են և չունեն “TOEFL”-ի կամ  “IELTS”-ի գնահատական՝  անգլերենի քննություն  հանձնեցին համալսարանում: Այսօր  այն ուսանողների քննությունն է, որոնք  դիմել են  Պորտոյի համալսարանում ուսանելու...

1 կիսամյակ՝ արտերկրի համալսարաններում. ներկայացվեց «Էրասմուս +»-ը

Արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ ՀՊՏՀ ուսանողների համար այսօր կազմակերպվել էր տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում  նշված բաժնի պետ Վարդ Ղուկասյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ «Էրասմուս+» ծրագրի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էին բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև  ուսանողներ,...

Խորվաթիան՝ որպես ուսումնառության և զբոսաշրջության երկիր. բանախոսեց Թեա Գոլյան

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում, «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում և արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ, համալսարանի ուսանողների և դասախոսների այսօրվա հյուրն էր Խորվաթիայի Հանրապետության Պուլայի Յուրայ Դոբրիլայի համալսարանի դասախոս Թեա Գոլյան: Մինչ հյուրին ներկայացնելը և խոսք տրամադրելը, արտաքին կապերի բաժնի...

ՀՊՏՀ դասախոսը վերադարձել է Էստոնիայից. օգտակար ու հագեցած աշխատանքային այց

ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ., ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկանի տեղակալ  Հարություն Թերզյանը  նոր է վերադարձել Էստոնիայից. «Էրասմուս+» փոխանակային ծրագրի շրջանակներում մայիսի 30-ից հունիսի 6-ը  մեր դասախոսը  հյուրընկալվել էր Տարտուի համալսարանում և հանդես եկել դասախոսություններով:...

Արտերկում դասավանդելու և փորձի փոխանակման ևս մեկ փորձառություն

ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մնացականյանը մեկն է մեր դասախոսներից, ով ԵՄ «Էրասմուս+» ծրագրի շրջանակում ՀՊՏՀ-ից գործուղվել է՝ դասավանդելու արտերկրի համալսարանում: Մայիսի 9-13-ը մեր դասախոսը ռազմավարական կառավարման թեմաներով դասախոսություններ է կարդացել Պոզնանի տնտեսագիտության...

Հանդիպում ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում՝ «Էրասմուս +» ծրագրի շրջանակներում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում այսօր գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Մարուքյանը հանդիպում են ունեցել մասնաճյուղի ուսանողների հետ և ներկայացրել «Էրասմուս+» ծրագիրը:...

ՀՊՏՀ 15 ուսանող կուսանի արտերկրում. բուհի ղեկավարությունը բարի ճանապարհ մաղթեց ուսանողներին

2015-2016 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը արտերկրում ուսանելու նպատակով «Էրասմուս+» ծրագրի մրցույթը հաղթահարած ՀՊՏՀ 15 ուսանողներին և նրանց ծնողներին այսօր հյուրընկալեցին մեր համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների...

ՀՊՏՀ 15 ուսանողներ երկրորդ կիսամյակը կուսանեն եվրոպական բուհերում

2015-2016 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը ՀՊՏՀ 15 ուսանողներ կուսումնառեն եվրոպական բուհերում՝ «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում: Այսօր այս մասին հայտնեց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Ռեկտորատը քննարկեց արտասահման մեկնող ուսանողներին ակադեմիական արձակուրդ տրամադրելու գործընթացի...

Համագործակցության ճանապարհին. Հանդիպում ՀՊՏՀ ռեկտորի հետ

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն այսօր հյուրընկալեց ՀՊՏՀ Erasmus+ ծրագրի գործընկեր Ռումինիայի “Stefan cel Mare” University of Suceava համալսարանի դոցենտ Անժելա Ալբուին: Հանդիպմանը ներկա էին համալսարանի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և արտաքին կապերի բաժնի...