Անցկացվեց «Էրասմուս+»-ի դիմորդների անգլերենի քննությունը
ՀՊՏՀ բակալավրիատի և մագիստրատուրայի այն ուսանողները, ովքեր «Էրասմուս+» ծրագրի 2016-2017 ուստարվա դիմորդ են և չունեն “TOEFL”-ի կամ “IELTS”-ի գնահատական՝ անգլերենի քննություն հանձնեցին համալսարանում: Այսօր այն ուսանողների քննությունն է, որոնք դիմել են Պորտոյի համալսարանում ուսանելու համար:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը նշեց, որ անգլերենի քննությանը շեշտը դրվում է 3 բաղադրիչի վրա՝ ընթերցանություն (reading), գրավոր խոսք (writing) և լսողություն (listening):
Քննությունը հաղթահարած ուսանողները մասնակցելու են նաև հարցազրույցի (speaking): «Էրասմուս+»-ի դիմորդների անգլերենի հաջորդ քննությունները կկազմակերպվեն այլ համալսարաններում ուսանելու համար հայտերը ներկայացնելու վերջնաժամկետներից առաջ:
Մեր դիմորդներին մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին