Հայտնի են 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակակիրների անունները, նաև՝ հեռակա ասպիրանտուրայի ընդունելության մանրամասները

Դիտումների քանակ՝ 1631

ՀՊՏՀ ռեկտորատի այսօր կայացած նիստում հաստատվեց 2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակակիրների ցանկը: Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց մանդատային հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ընտրված թեկնածուների ցանկը՝ նշելով, որ բոլոր թեկնածուները փաստաթղթերը ներկայացրել են առկա պահանջներին համապատասխան, ընտրությունը կատարվել է մանրամասն ուսումնասիրության արդյունքում: Ցանկը, որը ռեկտորատը հաստատեց, ըստ ուսումնական բաժնի, ներկայացնում ենք ստորև՝

Զավեն Գևորգի Խուկեյան՝ համալսարանի կառավարման ֆակուլտետի  «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող՝ Զաքարե Բաշինջաղյանի անվան կրթաթոշակ:

Աննա Հայրապետի Ավետիսյան՝ համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի՝ Հովհաննես Թումանյանի անվան կրթաթոշակ:

Լիանա Ռայմոնդի Իսայան՝ համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի  «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի՝ Միքայել Քոթանյանի անվան կրթաթոշակ:

Մարի Վահեի Ավանեսյան՝ համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի  «Մարքեթինգ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի՝ Վլադիմիր Ներկարարյանի անվան կրթաթոշակ:

Արմեն Արայի Մկրտչյան՝ համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Կառավարման տեղեկատվական համակարգեր» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող՝ Անուշավան Արզումանյանի անվան կրթաթոշակ:

Զեփյուռ Մարտինի Ալեքսանյան՝ համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի «Աուդիտ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի՝ Կարպիս Կարագյանի անվան կրթաթոշակ:

Գրիգոր Գևորգի Ոսկերչյան՝ համալսարանի կառավարման ֆակուլտետի , «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող՝ համալսարանի ուսանողական խորհրդի կողմից տրամադրվող կրթաթոշակ:

Ֆակուլտետների դեկանները զեկուցեցին նաև 2015-2016 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին՝ ներկայացնելով հեռացման ենթակա ուսանողների ցանկը:

Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեցին համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին ուղղված ուսանողների դիմումները:

Գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը հայտարարեց ՀՊՏՀ 2016-2017 ուսումնական տարվա նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության մասին: Հայտարարությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ media.asue.am/upload/gitutyun_2016/2016-2017_heraka_aspirantura.pdf:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին