ՀՊՏՀ աշխատակիցները Վրաստանում մասնակցել են «PEOPLE» ծրագրի գիտաժողովին

Դիտումների քանակ՝ 1740

Թբիլիսիի Իլիայի  պետական համալսարանում   Տեմպուսի «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում» (PEOPLE) ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 21-ին  տեղի է ունեցել «Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում: Փորձառությունները և միտումները» խորագրով գիտաժողով, որին ՀՊՏՀ-ից  մասնակցել են ծրագրի համակարգող, որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, ծրագրի հետազոտողներ`  անձնակազմի կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանը և որակի ապահովման բաժնի առաջատար մասնագետ Անի Բաղդասարյանը:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Գոհար Սարգսյանը՝ ծրագրի հայաստանյան գործընկերների անունից զեկույցով հանդես է եկել Հայաստանի ամերիկյան համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Արինա Բեկչյանը:

«Հատկանշական էր այն փաստը, որ գիտաժողովը կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի օրը, և մեր գործընկերները շնորհավորեցին մեզ այդ հիանալի առիթով»,-ասաց ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնի պետը:

Ծրագրի գործընկերների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Հայաստանում, սույն թվականի հոկտեմբերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին