«Բանբեր ՀՊՏՀ» հանդեսի էլեկտրոնային տարբերակն արդեն հասանելի է

Դիտումների քանակ՝ 2268

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի 2017 թվականի 4-րդ համարի էլեկտրոնային տարբերակն արդեն ՀՊՏՀ պաշտոնական կայքում է: Ամսագիրն սկսվում է Ալեքսանդրա Բրոյլեթ-Շլեսինգերի ողջույնի խոսքով:

«Տնտեսագիտության տեսություն» խորագրի ներքո Միքայել Մելքումյանի և Վաչե Ադամյանի «ՀՀ տնտեսության հետճգնաժամային փուլի հաղթահարման հիմնական ուղիները. վարչարարություն և պրակտիկա», Արտակ Շաբոյանի «Մրցունակության և մենաշնորհների դրսևորման առանձնահատկությունները տնտեսավարման ժամանակակից պայմաններում», Թադևոս Ավետիսյանի, Արման Սարգսյանի, Տաթևիկ Վարդանյանի «Նվազագույն աշխատավարձի և ընտրովի մակրոցուցանիշների փոխառնչությունների վերլուծությունը (ՀՀ օրինակով)», Արաքսյա Նազարեթյանի «ՀՆԱ-ի` որպես տնտեսական զարգացման մակարդակի գնահատման ցուցանիշի համակարգային թերությունները», Ազատ Գրիգորյանի «Ներդրումների խթանման և աղքատության կրճատման տեսական հիմնախնդիրը զարգացող երկրներում» հոդվածներն են:

«Կառավարում» խորագիրն սկսվում է Ռուբեն Հայրապետյանի և Արաքս Ավետյանի «Համայնքների տնտեսական զարգացման նոր կառուցակարգերի գործարկման անհրաժեշտությունը ՀՀ-ում» հոդվածով, այնուհետև Արամ Խաչատուրյանի «Ռազմավարական կառավարման առաջնահերթ հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները ՀՀ պետական կառավարման համակարգում», Աննա Զալինյանի «Տնտեսության պետական կառավարման բարեփոխումների միջազգային փորձի առանձնահատկությունները», Սեդրակ Հարությունյանի «ՀՀ պետական համակարգում էլեկտրոնային կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությունների նախանշումը», Արսեն Սարգսյանի «Հայաստանի վարչատարածքային μաժանման նոր համակարգի ձևավորումը» հոդվածներն են:

«Միջազգային տնտեսական հարաբերություններ» խորագրում հանդես են գալիս Զոյա Թադևոսյանը և Մարինա Գրիգորյանը՝ «ՀՀ արտաքին տնտեսական կապերի փոխազդեցության գնահատումը», Ռոբերտ Հայրապետյանը՝ «Տնտեսական դիվանագիտության պատմական զարգացման տեսագործնական հիմքերը»:

«Ֆինանսներ և հարկային քաղաքականություն» խորագրում ներկայացված են Վարդան Բոստանջյանի և Գևորգ Կիրակոսյանի «Հարկային համակարգի դերը տնտեսական անվտանգության ապահովման գործում», Սերգեյ Սուքիասյանի «Հայաստանի ֆինանսական ներգրավվածության գնահատման հարցի շուրջ», Գրիգոր Կիրակոսյանի «ՀՀ առևտրային բանկերի կողմից իրականացվող ներդրումային գործունեության քանակական վերլուծություն», Տաթևիկ Սամսոնյանի «Ֆինանսական հոսքերի կառավարման արդի գերակայությունները ՀՀ բարձրագույն կրթության համակարգում» հոդվածները:

«Բնօգտագործման տնտեսագիտության» ներքո Ալիսա Գևորգյանն է՝ «Ռիսկի վերլուծությունը էկոլոգիական անվտանգության ապահովման համակարգում», Հայկ Հակոբյանը՝ «Ձեռնարկության կառավարման ռազմավարության ձևավորումը բիզնեսի էկոլոգիական պատասխանատվության սկզբունքների հիման վրա»:

Ամսագիրը եզրափակվում է «Կրթական համակարգ» խորագրով, որում Պարույր Քալանթարյանի, Կարեն Գրիգորյանի «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա ասպիրանտական կրթական ծրագրի մշակման ու իրականացման գիտական և ուսումնամեթոդական հիմնահարցերը¦, Վիոլետա Կարապետյանի, Նինա Կարապետյանի «Ռուսաց լեզվի ուսուցման հիմնական շարժառիթները տնտեսագիտական բուհում» հոդվածներն են:

Էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am)՝  հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին