Լույս է տեսել “Economics” ուսումնական ձեռնարկը
ՀՊՏՀ լեզուների ամբիոնի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Սուսաննա Չալաբյանի, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Հարությունյանի, դասախոս Արմինե Գրիգորյանի համահեղինակությամբ լույս է տեսել “Economics” անգլերեն ուսումնական ձեռնարկը՝ նախատեսված տնտեսագետ ուսանողների, տնտեսագիտության տարբեր ոլորտներում աշխատող մասնագետների, ինչպես նաև անգլերենով հրատարակված մասնագիտական գրականությունից օգտվել ցանկացողների համար: Ձեռնարկը հրատարակության է երաշխավորել ՀՊՏՀ գիտական խորհուրդը:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Սուսաննա Չալաբյանը՝ սույն ձեռնարկը նախատեսված է և' բակալավրիատի, և' մագիստրատուրայի ուսանողների համար: Գիրքը հասանելի է մեր համալսարանի գրադարանում, նաև՝ առցանց տարբերակով:
Ձեռնարկը բաղկացած է 20 դասից, յուրաքանչյուր դասում ուսանողին ներկայացված է տեքստ՝ համապատասխան բառացանկով, բառապաշարի հարստացմանը, յուրացմանն ու ամրապնդմանը նպաստող վարժություններ: Տրված են քննարկման համար նախատեսված հետաքրքիր թեմաներ, հետաքրքրաշարժ փաստեր, որոնք կնպաստեն ուսանողի վերլուծական տրամաբանության և խոսքային հաղորդակցման զարգացմանը:
Ձեռնարկը պարունակում է ընդգրկուն բառարան:
Շնորհավորում ենք հեղինակներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին