Օգտակար նվեր՝ ապագա վիճակագիրներին
ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լուսինե Հարությունյանը և դասախոս Լուսինե Կարագուլյանն այսօր՝ Գիտելիքի օրվա առիթով, հանդես են եկել գեղեցիկ և օգտակար նախաձեռնությամբ: ՀՊՏՀ ինֆորմատիկաի և վիճակագրության ֆակուլտետում վիճակագրություն մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներին նրանք նվիրել են «Exact English» անգլերենի ուսումնական ձեռնարկի 38 օրինակ (հեղինակներ՝ Ս. Չալաբյան, Լ. Հարությունյան, 2010 թ., 186 էջ), որը նախատեսված վիճակագրություն մասնագիտությամբ սովորող բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար: Ձեռնարկն ընդգրկում է տեքստեր, նյութի յուրացման աստիճանը ստուգելու նպատակով կազմված տարբեր վարժություններ, տրամաբանական գլուխկոտրուկներ, տարբեր բնագավառներին վերաբերող վիճակագրական փաստեր, անգլերեն-հայերեն բառարան, մասնագիտական եզրերի բացատրական բառարան, ինչպես նաև տեղ են գտել լրացուցիչ ընթերցանության նյութեր:
Լուսինե Հարությունյանը և Լուսինե Կարագուլյանը ՀՊՏՀ լեզուների ամբիոնի կողմից շնորհավորել են ուսանողների նոր ուսումնական տարին և նորանոր գիտելիքների յուրացման ճանապարհին մաղթել աշխատասիրություն ու ձեռքբերումներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին