ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը ջերմորեն է ընդունել իր նորեկներին
Սեպտեմբերի 1-ը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում սկսվել է առաջին կուրսեցիների հանդիսավոր ընդունելությամբ, որին ներկա են եղել մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, դասախոսական կազմը, աշխատակիցները, ուսանողական խորհրդի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են մասնաճյուղից:
Սոս Խաչիկյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ուսանողներին, ապա անդրադարձել համալսարանական կյանքին, հիմնական կանոնակարգերին, կարևորել կրթության դերը անձնական և հասարակական հարաբերություններում:
Ողջյունի խոսք է հղել մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը, առաջին կուրսեցիներին հորդորել՝ լինել ակտիվ ու նախաձեռնող:
Կրկին շնորհավորում ենք բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով, ուսման մեջ մաղթում ջերմեռանդություն և հաջողություն:
Լուսանկարները՝ Եղեգնաձորի մասնաճյուղից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին