Հայտնի են դարձել ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունում «ՀՊՏՀ» հավանական մրցակիցները

Դիտումների քանակ՝ 1471

«Երեկ՝ հուլիսի 7-ին, տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը: Հայաստանի ֆուտզալի չեմպիոն ՀՊՏՀ-ն ընդգրկվել է A խմբում, որտեղ հետևյալ թիմերն են՝ 1. «ԱՊՈԵԼ» (Կիպրոս) 2.«Ֆուտզալ Գենտոֆտե» (Դանիա) 3.«ՀՊՏՀ» (Հայաստան) 4,«Ֆուտզալ Մանիակս» (Շվեյցարիա): Խմբային մրցաշարը կանցկացվի Երևանում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում, օգոստոսի 16-ից 21-ը, ՀՊՏՀ և ՀՖՖ սերտ համագործակցությամբ»,- այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի մրցաշարը մարզաշխարհի պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի Հայաստանում, իսկ մեկ ամիս առաջ միջոցառումը նախապատրաստելու նպատակով Հայաստան էր այցելել Ուեֆայի ֆուտզալի մրցաշարերի կազմակերպման պատասխանատու Լորեն Մորելը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին