Կարևոր հայտարարություն ՀՊՏՀ շրջանավարտների համար

Դիտումների քանակ՝ 1317

ՀՊՏՀ սիրելի շրջանավարտներ, ուսումնակազմակերպական բաժնից հայտնում են, որ 2015-2016 ուսումնական տարվա առկա բակալավրիատի շրջանավարտները ավարտական վկայականների (դիպլոմների) հանձնման հանդիսավոր արարողությանը դիպլոմ ստանալու համար պետք է պարտադիր անձնագրերով և տեղեկանքներով հետևյալ օրերին և ժամերին ներկայանալ ստորև բերվող հասցեներով.

Հունիսի 23-ին, ժամը 9.30-13.00-ն  ինֆորմատիկայի և վիճակագրության  ֆակուլտետի ուսանողները պետք է ներկայանան կառավարման ֆակուլտետի 217 լսարան:

Նույն օրը, ժամը 14.00-17.00-ն կառավարման ֆակուլտետի ուսանողները պետք է ներկայանան նույն ֆակուլտետի 217 լսարան:

Հունիսի 24-ին, ժամը 9.30-13.00-ն հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողները պետք է ներկայանան նույն ֆակուլտետի 11 լսարան:

Նույն օրը, ժամը 14.00-17.00-ն ֆինանսական ֆակուլտետի ուսանողները պետք է ներկայանան նույն ֆակուլտետի 212 լսարան:

Հունիսի 27-ին, ժամը 9.30-13.00-ն մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողները պետք է ներկայանան նույն ֆակուլտետի 317 լսարան:

Նույն օրը, ժամը 14.00-17.00-ն ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի ուսանողները պետք է ներկայանան նույն  ֆակուլտետի 32 լսարան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին