Ատեստավորման գործընթաց՝ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում

Դիտումների քանակ՝ 1437

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում ընթանում են նախնական (արհեստագործական) միջին մասնագիտական կրթական ծրագրի ավարտական պետական  ատեստավորման  քննությունները:

Այսօր տեղի են ունեցել արտադրական ուսուցման վարպետ Հրանուշ Հայրապետյանի  ղեկավարած  խոհարարական  խմբի  սովորողների   (ուսուցիչ՝ Վարազդատ Հովսեփյան) քննությունները, որոնց ներկա են եղել ՀՊՏՀ անձնակազմի կառավարման  բաժնի  պետ Գոհար Սարգսյանը  և  ուսումնամեթոդական  աշխատանքների և աշխատաշուկայի հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Մերի Դալլաքյանը: Մեր գործընկերները քոլեջի տնօրենի և նախնական (արհեստագործական) միջին մասնագիտական կրթական ծրագրի գծով տնօրենի տեղակալի ուղեկցությամբ մասնակցել են ապագա խոհարարների պատրաստած կերակրատեսակների շնորհանդեսին:

Ինչպես տեղեկացնում են քոլեջից, առաջիկա օրերին ավարտական պետական  ատեստավորման քննություններ կհանձնեն տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, եռակցման աշխատանքների տեխնոլոգիա մասնագիտությունների սովորողները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին