Քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր. հյուրընկալություն ՀՊՏՀ-ում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը երեկ հյուրընկալել է Հոխշուլե Օֆենբուրգ համալսարանի բիզնեսի և արդյունաբերական ինժիներիայի ֆակուլտետի պրոֆեսոր Անդրեաս Քլասենին: Հանդիպմանը ներկա է եղել ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը:
Գործընկերները հանգամանալից ներկայացրել են բուհերում միջազգային կապերի գծով իրականացվող աշխատանքները, խոսել առաջիկա պլանների մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: Կողմերը նախնական համաձայնության են եկել մի շարք համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ, այդ թվում՝ դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացում, համատեղ հետազոտությունների իրականացում և այլն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին