ՀՊՏՀ ներկայացուցիչները վերապատրաստվել են Շվեդիայում
Եվրոպական միության Տեմպուսի «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում» (PEOPLE, N 543657-TEMPUS-1-2013-KZ-TEMPUS-JPGR) ծրագրի շրջանակներում հունիսի 6-10-ը Շվեդիայում (Ստոկհոլմ) կազմակերպվել է «ՄՌ կառավարման ռազմավարական զարգացման պլան» թեմայով վերապատրաստում, որին մասնակցել են ծրագրի հետազոտող, ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանը և փորձագետ, ուսումնամեթոդական աշխատանքների և աշխատաշուկայի հետ համագործակցության բաժնի պետ Գայանե Մերդինյանը: Ինչպես հայտնում են մեր գործընկերները, PEOPLE ծրագրի շրջանակներում հերթական վերապատրաստումը կազմակերպվել և իրականացվել է ծրագրի ՀՊՏՀ գործընկեր Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի կողմից (KTH) :
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին