ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանը պատրաստվում է աշխատակիցների և ուսանողների հանգստի կազմակերպմանը

Դիտումների քանակ՝ 1620

Դիլիջանում գտնվող ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում համալսարանի ուսանողների և աշխատակիցների 2016թ. ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով մարզաառողջարանում բարեկարգման աշխատանքներ են սկսվել դեռ 3 շաբաթ առաջ: Այս մասին մեզ տեղեկացրեց մարզաառողջարանի պետ, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Հակոբ Կյոկչյանը՝ նշելով, որ  հանգստյան ուղեգրերի վաճառքը կսկսվի հունիսի 13-ին:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս կգործի  4 հերթափոխ՝ հուլիսի 5-17-ը, հուլիսի 18-30-ը, հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը, օգոստոսի 13-25-ը:

Մարզաառողջարանի 1 հերթափոխի ուղեգրի արժեքը համալսարանի ուսանողների և աշխատակիցների համար 35.000 ՀՀ դրամ է, իսկ ընտանիքի անդամների համար՝ 40.000 ՀՀ դրամ: Երկուշաբթի օրվանից՝ հունիսի 13-ից, ուղեգրերը կարող եք ձեռք բերել ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժնից:

Հակոբ Կյոկչյանի փոխանցմամբ՝ այս տարի հիմնովին բարեկարգվում է մարզաառողջարանի խոհանոցը: Նորոգման աշխատանքներ են կատարվում նաև սենյակներում, աշխատանքները կավարտվեն մինչև հուլիսի 5-ը:

«Ամեն տարվա նման կապահովվի հանգստացողների հետաքրքիր ժամանցը՝ էքսկուրսիաներ, արշավներ, երաժշտական երեկոներ և այլն: ՀՊՏՀ բուֆետի աշխատակից-խոհարարները կապահովեն համեղ և որակյալ սնունդը: Արվում է ամեն ինչ՝ մարզաառողջարանում  հանգիստը լավագույնս կազմակերպելու համար»,-նշեց  Հակոբ Կյոկչյանը:

Հիշեցնենք, որ  տոմսերի ձեռք բերման համար ուսանողները հաշվապահական հաշվառման բաժին պետք է մոտենան ուսանողական տոմսով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին