Հաստատվեց հեռակա կրթաձևի 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակի ուս.պարապմունքների և քննաշրջանի ժամանակացույցը

Դիտումների քանակ՝ 1646

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը: Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը զեկուցեց ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողների 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի առաջադիմության արդյունքների, ինչպես նաև քոլեջի նախորդ տարիների չավարտած շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման համար վճարի սահմանման մասին հարցերը:

Ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը ռեկտորատին ներկայացրեց հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների և քննաշրջանի ժամանակացույցը՝ նշելով, որ գործընթացի կազմակերպումը քննարկվել է պրոռեկտորների և դեկանների հետ: Ռեկտորատը հաստատեց ժամանակացույցը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  media.asue.am/upload/rectorat/herakai_jamanakacuyc_2016-2017.pdf:

Անդրադարձ եղավ մի շարք ընթացիկ հարցերի ևս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին