Հայտագրումը ՀՊՏՀ մագիստրատուրայում շարունակվում է
Այսօր ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանից տեղեկացանք, որ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2016-2017 ուսումնական տարվա ընդունելության առաջին փուլը՝ անվճար տեղերի հայտագրումը (2016 թվականի ՀՊՏՀ շրջանավարտների համար) ավարտվել է, արդյունքում նախատեսված 160 տեղի համար հայտագրվել է 263 դիմորդ: Մրցույթը կանցկացվի մինչև հունիսի 15-ը, որից հետո հայտնի կդառնան 154 ընդունվածների անունները: Մյուս 6 անվճար տեղերի համար կարող են դիմել վերջին 3 տարվա ընթացքում բանակից զորացրվածները: Վերջիններիս համար դիմումների հայտագրումը կշարունակվի մինչև օգոստոսի 25-ը:
Երկրորդ փուլի՝ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2016-2017 ուսումնական տարվա ընդունելության վճարովի տեղերի համար հայտագրումը շարունակվում է: Կարող են դիմել ինչպես մեր բուհի, այնպես էլ այլ բուհերի և նախորդ տարիների շրջանավարտներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին