ՀՊՏՀ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը մասնակցել է Լեհաստանի ազգային օրվան նվիրված ընդունելությանը

Դիտումների քանակ՝ 1728

Յուրաքանչյուր տարի Լեհաստանում նշվում է Մայիսի 3-ի Ազգային տոնը (Święto Narodowe Trzeciego Maja) կամ Մայիսի 3-ի սահ­մա­նադրության տոնը (Święto Konstytucji 3 Maja): Առաջին լեհական Սահմա­նա­դրությունը՝ հնագույնն է Եվրո­պայում, որն ընդունվել է 1791 թվականի մայիսի 3-ին՝ ֆրանսիականից կես տարի առաջ:

Այդ կապակցությամբ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը երեկ՝ մայիսի 31-ին կազմակերպել էր ընդունե­լութ­յուն, որին հրավիրվել են պետական կառավարման մարմինների և կրթության բնագավառի ներկայա­ցու­ցիչներ, դիվա­նա­գետներ, քաղաքական գործիչներ:

Մեր համալսարանից այդ իրադար­ձությանը մասնակցել է գիտության և ար­­տաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Մեզ հետ զրույցքում Գագիկ Վարդանյանը նշեց, որ լեհական համալսարանների հետ հա­մա­գոր­ծակցությունը գալիս է խորը անցյալից՝ 1970-ական թվականներից, երբ ուսա­նո­ղական շի­նարարական ջոկատների փոխա­նակումներ էին իրականացվում, իսկ Երևանի ժո­ղո­վրդական տնտեսության ինս­տիտուտի շուրջ 20 ուսա­նող­ների շարքում 1978 թվա­կանին ինքը հյուրընկալվել է Վարշավայի ֆի­նանսների և տնտե­սա­գի­տական հա­­մալ­սա­րանում: Այդ այցից, պրոռեկտորի խոսքով, պահ­պան­վել են ան­մոռանալի տպավո­րություններ:

Շնորհավորելով ՀՀ-ում Լեհաստանի ար­տակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկուն` պարոն Վարդանյանը կարևորել է եր­կու երկրների համալսարանների միջև ակադեմիական փոխանակումները և այդ հարցում դեսպանության աջակ­ցությունը: Ներկայումս Լեհաստանի երեք՝ Վարշավայի, Պոզնանի և Բիալիստոկի համալ­սարաններում մեկ կիսամյակ ուսում­նառության են մեկնել ՀՊՏՀ ուսա­նող­ները, այդ համալսարաններում դասախո­սութ­յուններով հանդես են եկել նաև ՀՊՏՀ դա­սախոսները: Համագոր­ծակցությունը շարունակվելու է նաև առաջիկա տա­րի­ներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին