ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունն առաջին անգամ կարող է անցկացվել Հայաստանում. նախաձեռնությունը ՀՊՏՀ-ինն է

Դիտումների քանակ՝ 1336

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կարող է անցկացվել ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի մրցաշարը: Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը՝ հավելելով, որ երեկ միջոցառումը նախապատրաստելու նպատակով Հայաստան է այցելել Ուեֆայի ֆուտզալի մրցաշարերի կազմակերպման պատասխանատու Լորեն Մորելը:

Ամբիոնի ղեկավարը նշեց, որ միջոցառումը Հայաստանում կազմակերպելու համար ՈւԵՖԱ-ի քարտուղարությանը դիմել է ՀՀ 2015-2016թթ. ֆուտզալի առաջնության հաղթող ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը: Արձագանքը չի ուշացել և 1-օրյա այցով Հայաստանում գտնվող ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչը հասցրել է ծանոթանալ մրցաշարի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններին: «Երեկ նա այցելել է թիմերի և ՈւԵՖԱ-ի պաշտոնյաների համար նախատեսված հյուրանոցները, եղել այն վայրերում, որտեղ կարող է կազմակերպվել մրցաշարը: Ամենայն հավանականությամբ, միջոցառումը կանցկացվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում՝ ՀՊՏՀ և ՀՖՖ սերտ համագործակցությամբ»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին