«Level-up»-ում հաղթող է ճանաչվել 9 ուսանող
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 20-22-ը Ծաղկաձորում անցկացված «Level-up» միջազգային ուսանողական գիտաժողովում 1-3-րդ մրցանակային տեղերում, ըստ 3 բաժանմունքների, հաղթող են ճանաչվել 9 զեկուցման հեղինակներ: Մրցատյանն արդյունքներն ամփոփեց երեկ, ըստ որոնց՝ հաղթողների շարքում 1 ուսանող Թբիլիսիի պետական համալսարանից է, 2-ը ՀՊՏՀ օտարերկրացի ուսանողներ են, 6-ը՝ ՀՊՏՀ:
«Համաշխարհային ֆինանսական շուկան և Հայաստանը» բաժանմունքում 1-ի տեղն է զբաղեցրել Մարի Եղիազարյանը, 2-րդ և 3-րդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրել են Հայկ Գրիգորյանը և Աննա Ավետիսյանը:
«Տնտեսագիտություն՝ ավելի լավ տնտեսության համար» բաժանմունքում 1-ին տեղը զբաղեցրել է Թամար Շենգելիան (Թբիլիսիի պետական համալսարան), 2-րդ տեղը՝ Նելսոն Նաթը, 3-րդը՝ Մարիետա Բաղդասարյանը:
«Տնտեսության զարգացման հիմնախնդիրները Հարավային Կովկասում» բաժանմունքում 1-3-րդ տեղերն են զբաղեցրել, համապատասխանաբար, Զավեն Խուկեյանը, Ալբերտ Հայրապետյանը, Հայյան Ալդելան:
1-ն տեղը զբաղեցրածները որպես մրցանակ ստացան պլանշետ, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ մարքեթոլոգ Իգոր Մաննի սեմինարի տոմս, 3-րդ տեղը զբաղեցրածները՝ Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանի 1 շաբաթյա հանգստի ուղեգիր:
Մրցանակները հանձնեցին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը և ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին