ՀՊՏՀ-ն՝ Համազգային վստահության խորհրդի տեղեկագրում

Դիտումների քանակ՝ 1288

Համազգային վստահության խորհրդի 2015 թվականի ծավալուն տեղեկագիրը մանրամասնորեն անդրադառնում է հաջողություն կերտած այն անհատներին, ընկերություններին ու կազմակերպություններին, որոնք արժանացել են ժողովրդի վստահությանն ու գնահատականին: «Տարվա հայուհի», «Տարվա ապրանքանիշ»,  «Տարվա հանրային ծառայող», «Վստահության վարկանիշ», «Վստահություն հայոց բանակին» և այլ անվանակարգերում ներկայացված են մեր անվանի, հաջողակ ու շնորհալի հայրենակիցները, նրանց ձեռքբերումները:

Տեղեկագրում էջ է հատկացված նաև մեր համալսարանին.  խոսվում է համալսարանի ստեղծման ակունքների, կառուցվածքի, ներկայի հաջողությունների մասին: Կրթական նոր ծրագրեր, ուսումնական բարեկարգ միջավայր, «Ամբերդ» հետազոտական կենտրոն, Բրիտանական բիզնես դպրոց, «Տնտեսագետ» ուսանողի տուն, նույնանուն մարզաառողջարան. այս ոչ լրիվ թվարկմամբ ներկայանում է մեր բուհը, ինչպես նաև ընթերցողին առցանց հաղորդակցման դաշտ հրավիրում բուհի  պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հիշեցնենք՝ երկու տարի առաջ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը «Համազգային վստահության վարկանիշ-2014» մրցանակաբաշխությունում պարգևատրվել է «Կրթական բարեփոխումների խթանման, բարձրագույն բուհական համակարգի զարգացման գործում ներդրած  ավանդիհամար» անվանակարգում:

Անդրադարձը՝ հետևյալ հղումով՝ goo.gl/VIGtfb

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին