Մեր զինվորը՝ ապրիլյան պաշտպանական գործողությունների մասնակից. շնորհակալական նամակ ՀՊՏՀ ռեկտորին՝ ԼՂՀ ՊԲ զորամասից
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հերթական շնորհակալական նամակն է ստացել, այս անգամ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասից: Հրամանատարությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում ռեկտորին՝ պահեստային զինապարտ, ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտության առկա ուսուցման 4-րդ կուրսի ուսանող Վահե Աշոտի Վերդյանի հայրենանվեր ծառայության համար:
Նամակում նշված է, որ մեր ուսանողը կատարել է իր պարտքը հայրենիքի հանդեպ՝ ս.թ. ապրիլի 3-18-ն ընկած ժամանակահատվածում, 2-րդ գումարտակի կազմում մասնակցելով մարտական դիրքերի պաշտպանության ռազմական գործողություններին:
«Անկասկած, դրանում մեծ է նաև Ձեր ավանդը և միայն հայրենիքի այդպիսի զինվորներով մեր ազգը կկարողանա դիմակայել թշնամուն և հաղթանակներ տոնել»,-եզրափակվում է նամակը:
Բարի ծառայություն ենք մաղթում մեր զինվորներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին