ՀՊՏՀ վոլեյբոլիստուհիները՝ միջբուհական առաջնության մրցանակակիր

Դիտումների քանակ՝ 1316

Երեկ ամփոփվել է Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ»  մարզական խաղերի շրջանակում անցկացված վոլեյբոլի աղջիկների առաջնությունը: ՀՊՏՀ աղջիկների թիմը զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մեր վոլեյբոլի թիմի մարզիչ, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Սիմոն Հակոբյանը նշեց, որ թիմերի միջև  մրցակցությունը մեծ էր, ՀՊՏՀ հավաքականը լավ  մարզավիճակում է, լավ է  ելույթ  ունեցել:

Հաղթողները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:

Շնորհավորում ենք մեր վոլեյբոլիստուհիներին, մաղթում նոր մրցանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին