ՀՊՏՀ-ն՝ վոլեյբոլի առաջնության մրցանակակիր

Դիտումների քանակ՝ 1176

Երեկ ամփոփվել է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի տղաների վոլեյբոլի առաջնությունը, որին մասնակցել են 10 բուհերի թիմեր: ՀՊՏՀ հավաքականը զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը:

Ինչպես տեղեկացրեց մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը՝ այսօր ՀՊՏՀ վոլեյբոլի աղջիկների հավաքականը եզրափակիչ խաղում կպայքարի ՀՀ 25-ամյակին նվիրված վոլեյբոլի առաջնության 3-րդ մրցանակային տեղի համար :

Շնորհավորում ենք մեր վոլեյբոլիստներին, մաղթում հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին