Տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 1401

ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստում այսօր ընդգրկված էր օրակարգային 3 հարց: Ռեկտոր Կորյուն Աթոյանը ողջունեց նիստի մասնակիցներին, ապա զեկուցումների համար խոսք տրամադրեց դեկաններին: 2015-2016 ուստարվա առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների գիտահետազոտական փորձառության, հեռակա բակալավրիատի 5-րդ կուրսի ուսանողների ուսումնաարտադրական փորձառության, հեռակա մագիստրատուրայի 2-րդ կուրսի քննաշրջանի արդյունքներն ամփոփեցին բոլոր ֆակուլտետների դեկանները՝ ներկայացնելով հեռացման ենթակա ուսանողներին: Ընթացիկ հարցերի թվում դեկաններն անդրադարձան ռեկտորին ուղղված ուսանողների դիմումներին: Ռեկտոր Կորյուն Աթոյանը հանձնարարեց դեկաններին առաջիկայում ներկայացնել զեղչի համար դիմած, սակայն չզեղչված ուսանողների կամ նրանց ծնողների նամակ-դիմումները՝ հնարավորության դեպքում վերանայումներ անելու նպատակով: Ռեկտորն անդրադարձ կատարեց նաև մագիստրատուրայում հաճախումների հետ կապված խնդրին՝ մասնակիցներին հանձնարարելով հանդես գալ մագիստրոսական խմբերի ձևավորման հարցում վերանայումներ կատարելու առաջարկություններով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին