Ամբերդ հետազոտական կենտրոնը ներկայացնում է ՏՀԶԿ զեկույցը. «Աշխատաշուկայի նոր միտումներ՝ նոր հմտություններ»

Դիտումների քանակ՝ 1447

Ամբերդ հետազոտական կենտրոնը ներկայացնում է ՏՀԶԿ զեկույցը՝ «Աշխատաշուկայի նոր միտումներ՝ նոր հմտություններ» վերտառությամբ:

Թվայնացումը, գլոբալացումն ու ժողովրդագրական փոփոխությունները հանգեցնում են աշխատանքի շուկայում անընդհատ նոր հմտությունների պահանջմանը: Սա կարող է առաջ բերել որակյալ աշխատուժի պակասուրդ, ինչպես նաև գոյություն ունեցող աշխատատեղերի և դրանց համապատասխան աշխատողների քանակի անհամապատասխանության:

ՏՀԶԿ նոր զեկույցում (Getting Skills Right) սահմանվել են աշխատաշուկայի միտումների և նոր հմտությունների ձևավորման վերաբերյալ տեղեկատվության օգտագործման արդյունավետության բարձրացման ռազմավարությունները: Նրանում ցույց է տրված, որ այդ տեղեկատվությունը կարող է օգտագործվել կրթության և միգրացիոն քաղաքականության մշակման գործընթացում: Զեկույցում իրականացվել է 29 երկրների աշխատաշուկայի համեմատական վերլուծություն:

Ամբողջական զեկույցն անգլերեն է, կարող եք ծանոթանալ կայքի «Ամբերդ» բաժնի ներքո՝ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին