ՀՊՏՀ ՈՒԽ գործունեությունը համարվել է օրինակելի

Դիտումների քանակ՝ 1537

5 տարի անընդմեջ «Հայկյան» մրցանակաբաշխությունում «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում հաղթող ճանաչված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը հայտնվել է հայկական «Դյուցազնագրքի» «Օրինակելի» բաժնում: Հրատարակությունը, ինչպես նաև «Դյուցազնագիրը» (վկայական-հեղ.) այսօր ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի աշխատասենյակում համալսարանի ուսխորհրդին հանձնեց «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը՝ ներկայացնելով իրենց գործունեությունն ու բարձր գնահատելով ՀՊՏՀ ՈՒԽ գործունեությունը:

Ռեկտոր Կորյուն Աթոյանն իր հերթին ընդգծեց ՈՒԽ գործունեությունը տարբեր ուղղություններով՝ հատկապես շեշտադրելով ուսանողների ներգրավվածությունը ռազմահայրենասիրական և սոցիալական ծրագրերում: Ռեկտորի խոսքով՝ մեր ուսանողների հաջողությունները համալսարանի պատերից դուրս են նաև, և պատահական չէ նրանց հաջողությունը «Հայկյան» մրցանակաբաշխությունում:

ՈՒԽ նախագահ Սերգեյ Խառատյանը շնորհակալություն հայտնեց՝ հավելելով, որ իրենց հաջողությունների համար ճանապարհ է հարթել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ցուցաբերած աջակցությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին