Ամբերդ հետազոտական կենտրոնը ներկայացնում է «Արտադրողականության խթանման ռազմավարություններ» ՏՀԶԿ զեկույցը

Դիտումների քանակ՝ 1407

«Ամբերդ» հետազոտական կենտրոնը ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Արտադրողականության խթանման ռազմավարություններ» ՏՀԶԿ զեկույցը.

1994 թ. Փոլ Կրուգմանը նշել է. «Արտադրողականությունն դեռ ամենը չէ, սակայն երկարաժամկետ հեռանկարում այն գրեթե ամեն ինչ է»: Արտադրողականության աճը ենթադրում է ոչ թե ավելի տքնաջան, այլ առավել խելամիտ աշխատանք: «Արտադրողականության խթանման ռազմավարություններ» (The Future of Productivity) ՏՀԶԿ զեկույցում դիտարկվում են համաշխարհային խաղացողների և այլ ֆիրմաների միջև խզումը, սահմանվում են նորաստեղծ (Startup) ընկերությունների զարգացումն արգելակող հիմնական խոչընդոտները:

Արտադրողականության կայուն աճի ապահովման երեք հիմնական ռազմավարություն է ձևավորվել՝

  1. նորարարությունները պահել գլոբալ խաղացողների մակարդակի վրա և նպաստել նոր տեխնոլոգիաների տարածմանը,
  2. ֆիրմաների բարգավաճման համար բարենպաստ շուկայական միջավայր ստեղծել,
  3. բարելավել շուկայի խաղացողների միջև ռեսուրսների բաշխումը

Ամբողջական զեկույցն անգլերեն է, կարող եք ծանոթանալ կայքի «Ամբերդ» բաժնի ներքո՝ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին