Հերթական միջոցառումը՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում

Դիտումների քանակ՝ 1281

Սույն թվականի մայիսի 15-19-ը ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Դիանա Գալոյանը Գոմել (Բելառուս) քաղաքում մասնակցել է «Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար» «Էրազմուս+» (ՀԳ 2) ծրագրի հերթական միջոցառմանը, որը բաղկացած է եղել երկու մասից:

Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնում է մեր գործընկերը, նախ ծրագրի մասնակից կողմերը անցկացրել են աշխատանքային քննարկում «Երիտասարդների ձեռներեցության զարգացման ասպեկտները Ուկրաինայում, Բելառուսում և Մոլդովայում» թեմայով, որտեղ որպես հիմնական զեկուցողներ հանդես են եկել գործընկեր համալսարանների ներկայացուցիչները: Այնուհետև, անցկացվել է միջազգային մրցույթ՝ «Երիտասարդները և ձեռներեցությունը» խորագրով, որտեղ համալսարանների ներկայացուցիչները հանդես են եկել որպես ժյուրիի անդամներ: Մրցույթին մասնակցել են երիտասարդ ուսանող-ձեռներեցներ Բելառուսից, Ուկրաինայից և Ռուսաստանից, որոնք ներկայացնում էին start-up բիզնես պրոյեկտներ: Մրցույթում հաղթող են ճանաչվել Խերսոնի ազգային տեխնիկական համալսարանի (Ուկրաինա) ուսանողները:

Հաջորդ միջոցառումը նախատեսվում է անցկացնել Ռիգայում (Լատվիա), որտեղ մասնակից համալսարանները կունենան աշխատանքային հանդիպում «Երիտասարդ ձեռներեցության փորձը Լատվիայում՝ եվրոպական ինտեգրման պայմաններում» խորագրով:

Այս նախագիծը ֆինանսավորվել է Եվրոպական Հանձնաժողովի աջակցությամբ: Սույն հրապարակումը [հաղորդումը] արտահայտում է միայն հեղինակների տեսակետը, և Հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում սույն տեղեկատվության կամ դրա օգտագործման համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին