Նորություններ
ՀՊՏՀ երկու ուսանող դարձել է IDBank-ի կրթաթոշակակիր և արժանացել 1 մլն դրամ կրթաթոշակի
ՀՊՏՀ 1-ին կուրսի մագիստրանտներ Անուշ Հարությունյանը (մակրոտնտեսական վերլուծություն) և Հասմիկ Բաղդասարյանը (բանկային գործունեության կազմակերպում) մասնակցել են «IDBank-ի անվան կրթաթոշակ» ծրագրին և տեղ գրավել հաղթող հնգյակում՝ արժանանալով 1-ական մլն ՀՀ դրամ կրթաթոշակի՝ ուսումը մագիստրատուրայում շարունակելու համար:...
Բաց դասախոսություն և սեմինար՝ «Տնտեսագիտություն» մասնագիտության ուսանողների համար
ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանի հրավերով այսօր «Տնտեսագիտություն» մասնագիտության առկա բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողների համար բաց դասախոսություն և սեմինար վարեց ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության մակրոտնտեսագետ, հետազոտող Վազգեն Պողոսյանը:...
Բաց դասախոսություն՝ մակրոէկոնոմիկայի ամբիոնի նախաձեռնությամբ
Մակրոէկոնոմիկայի ամբիոնի նախաձեռնությամբ այսօր կայացավ բաց դասախոսություն՝ «Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում» մասնագիտության առկա բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողների համար՝ «Բանկային գործունեության պետական կարգավորում» դասընթացի շրջանակներում: «Մրցակցությունը և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի դիրքը ՀՀ բանկային...
Հայտնի են դարձել նաև ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի ՈՒԳԸ հաղթողները
Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում անցած երկու օրերին կայացել է Ուսանողական գիտական նստաշրջանը (ՈՒԳԸ), որի արդյունքներն արդեն հայտնի են: Մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ., ՈՒԳԸ ֆակուլտետային պատասխանատու Գայանե Ավագյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի...
Վերլուծվեցին ՀՀ և տարբեր երկրների մակրոտնտեսական ցուցանիշները
Սեմինարներից հերթականը մակրոէկոնոմիկայի ամբիոնինն էր, որի ներկայացուցիչներն այսօր հանդես եկան մեր երկրի, զարգացող և զարգացած երկրների մակրոտնտեսական ցուցանիշները բնութագրող գիտական հետազոտություններով: Մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի ղեկավար,...
Հերթական ամբիոնային սեմինարը ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ էր
ՀՊՏՀ-ում գիտահետազոտական բաղադրիչի ամրապնդմանը և ամբիոնների գիտական գործունեության աշխուժացմանը միտված սեմինարների շարքն այսօր շարունակեց մակրոէկոնոմիկայի ամբիոնը: Ներկայացվեց «ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը և հեռանկարները» թեման, որը ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ հետազոտել...
Ինչպես վերլուծել բիզնես ռիսկերը. գիտական սեմինար
ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Ռիսկերի վերլուծություն՝ բիզնես որոշումների կայացման համար» թեմայով գիտական սեմինար, որը վարեց Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (ՔԱՐԴ) հիմնադրամի աշխատակից,...
ՀՊՏՀ դասախոսները հանդես են եկել միջազգային գիտական ամսագրերում
Մեր համալսարանի մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտներ Ծովինար Կարապետյանը, Արփենիկ Մուրադյանը և ֆինանսների ամբիոնի ասիստենտ Վանինե Երանոսյանը համատեղ իրականացրել են գիտական հետազոտություն, որի արդյունքը 13-րդ միջազգային գիտական կոնֆերանսի շրջանակում հրապարակվել է «Chronos» գիտական ամսագրի 2017թ. մարտի...
ՀՊՏՀ ներկայացուցիչների հոդվածը՝ “Содружество” գիտական ամսագրում
ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտներ Գայանե Ավագյանի, Քնարիկ Վարդանյանի և նույն ամբիոնի ասպիրանտ Վազգեն Պողոսյանի համահեղինակած հոդվածը լույս է տեսել ռուս-չինական “Содружество” գիտական ամսագրի 2016թ. վերջին համարում, «Տնտեսագիտություն» խորագրի ներքո: Մեր համալսարանի գիտնականների հետազոտությունը «ՀՀ-ում փոխարժեքի...