ՀՊՏՀ-ն 165 նոր ուսանող ունի. հեռակա բակալավրիատ ընդունվածների անունները՝ առցանց
22.10.2019
Դիտումների քանակ՝ 3071
![](https://asue.am/images/1571742079/17d2d4baeed86e3aa219f93b.jpg)
ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը ամփոփել է 2019-2020 ուսումնական տարվա հեռակա ուսուցման բակալավրիատի ընդունելության մրցույթի արդյունքները և հրապարակել ՀՊՏՀ ընդունված դիմորդների անունները: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը տրամադրել է ցուցակները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:
Այսպիսով, Տնտեսագիտական մայր բուհն ունի 165 նոր ուսանող: Շնորհավորում ենք ՀՊՏՀ ուսանողը դառնալու առիթով և հիշեցնում, որ 1-ին կուրսերում դասերը կմեկնարկեն նոյեմբերի 4-ին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին