ՀՊՏՀ պրոֆեսորի հեղինակությամբ Մոսկվայում գիրք է լույս տեսել

Դիտումների քանակ՝ 4088

Մոսկվայում լույս է տեսել ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանի «Անորոշության գոտիները և տնտեսության տարբերակայնությունը. ինչպես կանխատեսել և կարգավորել տնտեսական գործընթացները անորոշության պայմաններում» գիրքը, որում պարզաբանվում են տնտեսական գործընթացները այն պայմաններում, երբ դրանց առաձգականողականությունը էապես աճում է: Աշոտ Թավադյանի խոսքով՝ գրքում ներկայացված են գործնական առաջարկություններ անորոշության պայմաններում առանցքային ցուցանիշների հետազոտության համար: Հեղինակի կողմից ձևավորվել են տնտեսական ցուցանիշների միջակայքային վերլուծության մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս գնահատել կանխատեսման հնարավորությունները և տնտեսական գործընթացների տարբերակայնությունը: Ցույց է տրված, որ բացասական երևույթների կուտակման ժամանակ կարծես թե կայուն վիճակում կարող է աշխատել «սեղմված զսպանակի» էֆեկտը: Ձևակերպվել են անորոշության հարաբերակցությունը և անորոշության նվազագույն միջակայքը: Ներկայացված են ընդլայնվող անորոշության գոտու էֆեկտը, զգայունության շեմերը, ինչպես նաև տնտեսական ցուցանիշների համակարգման և կանխատեսման սկզբունքները: Դա իր ամբողջության մեջ ձևավորում է գրքի նորույթը և եզակիությունը:
«Ընթերցողը կարող է բացահայտել տնտեսության «հիվանդությունները», համակարգել տնտեսության զարգացման համար անհրաժեշտ նպատակային, նորմատիվային և կարգավորող ցուցանիշները, գնահատել կանխատեսման որակը, ինչպես նաև բարձրացնել կանխատեսումների և ընդունվող որոշումների արդյունավե­տու­թյունը»,-նշում է պրոֆեսորը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին