Հերթական հաղթանակով ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը տարին ամփոփում է առաջատարի դիրքում

Դիտումների քանակ՝ 2015

Մեր համալսարանի ֆուտզալի թիմը 2019 թվականն ամփոփում է գերազանց ընթացիկ արդյունքով: ՀՊՏՀ թիմը ֆուտզալի A լիգայի մրցաշարի գործող չեմպիոնն է, և այս տարվա՝ նոյեմբերի 10-ին մեկնարկած մրցաշարում էլ արձանագրել է գերազանց ընթացիկ արդյունք: Այսպիսով, դեկտեմբերի 22-ին կայացած խմբային 5-րդ խաղում թիմը հերթական հաղթանակն է տարել՝ տարին ամփոփելով առաջատարի դիրքում: A լիգայի մրցաշարը կվերսկսվի 2020թ. հունվարին և կամփոփվի փետրվարին: Այս մասին asue.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ VBet ընկերությունը դարձել է ֆուտզալի ՀՊՏՀ թիմի տիտղոսային հովանավորը: Այս համագործակցության շնորհիվ հավաքականն արդեն հաջորդ մրցաշրջանից կվերադառնա ՀՀ ֆուտզալի սուպերլիգա: Ի դեպ, A լիգայի մրցաշարը 2-րդ խոշոր մրցաշարն է ֆուտզալում (սուպերլիգայից հետո):

Ամփոփելով տարին՝ նշենք, որ ՀՊՏՀ ֆուտզալի թիմը դարձել է ՀՀ ԿԳՄՍՆ կազմակերպած հանրապետական միջբուհական ուսանողական մարզական խաղերի ֆուտզալի առաջնության չեմպիոն: Այս մասին մեր հրապարակումը կարդացեք այստեղ:

Շնորհավորում ենք մեր ֆուտզալիստներին և ֆուտբոլասերներին և հայտնում, որ եկող տարվա խաղերի մասին լրացուցիչ կհայտնենք, որպեսզի կարողանաք դիտել և ձեր ներկայությամբ քաջալերել մեր թիմին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին