Կայացավ ռեկտորատի հերթական նիստը
10.04.2018
Դիտումների քանակ՝ 1201
Այսօր կայացավ ՀՊՏՀ ռեկտորատի նիստը՝ օրակարգային մեկ հարցով: Ֆակուլտետների դեկանները զեկուցեցին մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողների՝ 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի վերահանձնումների արդյունքների մասին:
Այնուհետև անդրադարձ եղավ ընթացիկ հարցերի. դեկանները ներկայացրեցին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին ուղղված ուսանողների դիմումները՝ բացակայությունների, զեղչերի և մի շարք այլ հարցերի առնչությամբ, որոնց տրվեց պատշաճ լուծում: Ռեկտոր Կորյուն Աթոյանը մանդատային հանձնաժողովին հորդորեց զեղչերի վերաբերյալ բոլոր դիմումներին լինել ուշադիր և հնարավորության սահմաններում բավարարել բոլոր դիմումները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին