ՀՊՏՀ բասկետբոլիստուհիները 3-րդն են
ՀՀ բուհերի ուսանողների 19-րդ մարզական հանրապետական խաղերի շրջանակում ապրիլի 3-7-ը ԵՊՀ մարզադահլիճում ընթացել է բասկետբոլի աղջիկների առաջնությունը, որի արդյունքով 3-րդ տեղում էր ՀՊՏՀ թիմը, 2-րդում ԵՊՀ թիմը և 1-ին տեղում Հայ-Ռուսական համալսարանի թիմը:
ՀՊՏՀ 12 բասկետբոլիստուհիները են մրցել Երևանի պետական, Հայկական պետական մանկավարժական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարաների թիմերի հետ, որից հետո ընթացել են խաչաձև և եզրափակիչ խաղերը:
Թիմի մարզիչ, ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ Էլիանորա Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աղջիկները լավ մարզավիճակում են և գուցե ավելի լավ կարող էին հանդես գալ, սակայն արժանի և ուժեղ մրցակիցների հետ պայքարում այս արդյունքը ևս գոհացնող է:
Ապրիլի 7-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը, պարգևները հանձնել են ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը և ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի նախկին դասախոս Հենրիկ Թումանյանը: Մեր մարզուհիներն արժանացել են մեդալների, պատվոգրերի և համալսարան բերել ուսանողների 19-րդ մարզական հանրապետական խաղերի հերթական մրցանակային գավաթը:
Հիշեցնենք՝ ՀՀ բուհերի ուսանողների 19-րդ մարզական հանրապետական խաղերի գարնանային փուլը մեկնարկել է մարտի 17-ին սեղանի թենիսի մրցումներով: Առաջիկայում կանցկացվեն տղաների վոլեյբոլի, ֆուտզալի և ձյուդոյի առաջնությունները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին