Այց Հնդկաստան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը և արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը սույն թվականի ապրիլի 4-8-ը Հնդկաստանի Կոչին քաղաքում մասնակցել են հնդկական «Սանտա Մոնիկա» կազմակերպության կողմից կազմակերպված կրթական ցուցահանդեսին՝ նշված կազմակերպության հրավերով: Ինչպես հայտնում են արտաքին կապերի բաժնի մեր գործընկերները, սույն կազմակերպության հետ հետագա համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ օտարերկրյա ուսանողների ներգրավման գործընթացի կազմակերպման հարցում:
Այցի ընթացքում հանդիպում է կայացել Մահաթմա Գանդի համալսարանի պրոռեկտոր Բաբու Սեբաստիանի հետ, որի ժամանակ բուհերի միջև հետագա համագործակցության նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Ռեկտոր Կորյուն Աթոյանը և արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը հրավեր են ստացել Կոչինի գիտությունների և տեխնոլոգիայի համալսարանի կողմից՝ հյուրընկալվել նշված բուհում: Հանդիպումը հյուրընկալել են նշված համալսարանի պրոռեկտոր Փ. Գ. Սանկաևանը և Միջազգային կապերի և ընդունելության բաժնի տնօրեն Կ.Կ. Սաջույը: Կողմերը քննարկել են համատեղ հետազոտական աշխատանքների իրականացման մի շարք ուղղություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին