Կլոր սեղան-քննարկում ՀՊՏՀ-ում

21.11.2022
Դիտումների քանակ՝ 1141

ՄԱԿ-ի «Մինչև 2030 թվականը մարդկության կայուն զարգացման 17 նպատակներին» ընդառաջ Տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Գլոբալ անհաշվեկշռվածություններն ու եկամուտների անհավասարությունը» թեմայով։ Միջոցառմանը մասնակցում էին բարձր կուրսերի ուսանողներ, ասպիրանտներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը՝ ներկայացնելով ՀՊՏՀ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի վերոնշյալ ծրագրին և ընթացիկ քննարկմանը ներկայացվող թեմաները՝ ՀՊՏՀ ասպիրանտների մասնակցությամբ։

ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի ասպիրանտ Ալիկ Թորոսյանը ներկայացավ «Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը բնակչության եկամուտների անհավասարության վրա ՀՀ-ում», ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասպիրանտ Գոռ Հարությունյանը՝ «ՀՀ աշխատանքի շուկայում փոփոխությունները Covid‒19 համավարակի համատեքստում», նույն ամբիոնի ասպիրանտ Քրիստինե Թաթոսյանը՝ «ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական վիճակի և զբոսաշրջության զարգացման ներուժի գործոնային գանահատում» թեմաներով։

Բանախոսներին ուղղվեցին հարցեր, ծավալվեց քննարկում, մտքերի փոխանակություն։

Կլոր սեղանի մասնակիցների որոշմամբ լավագույնը ճանաչվեցին Քրիստինե Թաթոսյանի և Ալիկ Թորոսյանի զեկուցումները, որոնք կներկայացվեն նոյեմբերի 22-26-ը Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանում (Մոսկվա, ՌԴ) կայանալիք ուսանողների և երիտասարդ գիտնականների՝ «Հանուն քաղաքակրթության կայուն զարգացման․ համագործակցություն, գիտություն, կրթություն, տեխնոլոգիա» միջազգային գիտաժողովին։